Ավարտել է ռազմաօդային ուժերի Վորոնեժի հատուկ դպրոցը (1947), Չուգուևի ռազմաավիացիոն ուսումնարանը (1950), ռազմաօդային (այժմ՝ Գագարինի անվան) ակադեմիան (1961)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963 թվականից մինչև 1979 թվականը։ 1969 թվականի հոկտեմբերի 12—17-ին, որպես հրամանատար, Վլադիսլավ Վոլկովի և Վիկտոր Գորբատկոյի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ-7» տիեզերանավով, մասնակցելով «Սոյուզ-6» և «Սոյուզ-8» տիեզերանավերի խմբային թռիչքին։ 1
1974 թվականի դեկտեմբերի․ 2—8-ին, որպես հրամանատար, Նիկոլայ Ռուկավիշնիկովի հետ, երկրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ-16» տիեզերանավով։ Երկու թռիչքների ընթացքում Ֆիլիպչենկոն տիեզերքում եղել է 260 ժ 44 ր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։